25.11.2024
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում
prev Նախորդ նորություն

Արցախցի բռնի տեղահանված 14 600 երեխայի արդեն տրամադրվել է 100.000–ական դրամ

Արցախից բռնի տեղահանված շուրջ 14.600 երեխայի տրամադրվել է 100.000–ական դրամ։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։


Նրա խոսքով, անչափահասների համար առանձին հարթակ է գործարկվել, որտեղ երեխայի մայրը պետք է լրացներ տվյալները ու դրանից հետո գումարը կփոխանցվեր։


"Շուրջ 30.000 երեխայից 27.300–ի համար արդեն դիմում ներկայացվել է։ Նախորդ շաբաթ նրանցից 14.593–ի գումարը  վճարել ենք, մնացած դիմումները մշակման փուլում են",– ասել է նախարար Մկրտչյանը։


Բացի այս, ասաց նա, ավելի քան 80.000 քաղաքացի նույնպես ստացել է ՀՀԿառավարությունից 100 հազարական դրամները։