2.05.2025
Բաքուն լրտեսել է հայ պաշտոնյաներին՝ օգտագործելով լրտեսական ծրագրեր. ԵԽԽՎ
prev Նախորդ նորություն

Հայաստանը 9-րդ տեղում է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում

Ըստ World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023 թվականի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«World Population Review կազմակերպությունը կազմել է հանցավորության մակարդակն ըստ երկրների 2023 թվականի աղյուսակը։ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների մակարդակով զբաղեցրել է 9-րդ տեղը։ Այսինքն, մենք քրեածին իրավիճակի հետ կապված աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք»,- ասաց վարչապետը։


Փաշինյանն ընդգծեց ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության աշխատանքի որակը, որը, ըստ նրա, ազդել է հանցավորության ցածր աստիճանի վրա։


«Իհարկե, 9-րդ տեղը շատ բարձր ցուցանիշ է, բայց մեր նվազագույն պլանը պետք է լինի, որ այս ցուցանիշից չնահանջենք և ավելի լավ տեղեր զբաղեցնենք»,- ավելացրեց վարչապետը։


 

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ի նախկին աշխատակցից բռնագանձել 662 մլն դրամ և 2 գույք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով