Մոսկվան ունի իր գաղափարները Երևանի և Բաքվի միջև կնքվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ
Մոսկվան գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը պետք է հուսալիորեն ապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչի վերաբերյալ մտքեր է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին այս համաձայնագիրը մշակել փոխադարձ ընդունելի հիմունքներով, որպեսզի այն իսկապես լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորումը երաշխավորող փաստաթուղթ։
«Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից և կողմերին ներկայացրել ենք որոշակի գաղափարներ այս առնչությամբ»,- ասել է դիվանագետը։