23.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է ենթարկել Արցախի քաղաքացիական բնավայրերը. ապացույց՝ Թաթոյանից
prev Նախորդ նորություն

Բաքուն համաձայնել է Բիշքեկում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել: Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը:


Նա ասել է, որ ՌԴ-ն դիտարկում է այդ հնարավորությունը.


«Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը: Ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- նշել է նա։


 

Մոսկվան ունի իր գաղափարները Երևանի և Բաքվի միջև կնքվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան