25.11.2024
Ադրբեջանը հրապարակել է Դավիթ Բաբայանի լուսանկարը
prev Նախորդ նորություն

Երևանը դիմել է Մոսկվային բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ «Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»:


«Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք», - հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:


Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր՝ Երևանի խնդրանքով Հայաստանի Հանրապետությանը տասնյակ հազարավոր տոննաներով դիզվառելիք են մատակարարել:


«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այդ ոլորտում բարդ իրավիճակ է ստեղծվում», - նշել է ՌԴ ԱԳՆ-ն:


Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու մասին որևէ հիշատակում չկա: