25.11.2024
Երևանը դիմել է Մոսկվային բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով. ՀՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԱԳ փոխնախարարը լիտվական կողմին ներկայացրել է Արցախում էթնիկ զտման հետևանքները

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլիենեի գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱՖՆ-ից, Նախարարի տեղակալը ողջունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Լիտվայի՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս շրջանում քաղաքական սատարումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին ցուցաբերած հումանիտար աջակցության համար:


Պարույր Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը և այդ համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը:


ԱԳ նախարարի տեղակալը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը:


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերին: