26.11.2024
«Վերադարձ օպերացիա». ԲՀԿ-ն խնդրեց եւ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակում է ակտիվություն դրսևորել

Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր /37 ական/ և ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր /9 արկ/:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը, անհրաժետ դեպքերում քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և շարունակել շփման գծի բոլոր ուղղություններով վստահորեն կատարել մարտական առաջադրանքները: