26.11.2024
Ո՞ր ուժերն են մտադիր դաշինք կազմել, իսկ որոնք՝ ոչ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը կվերակնքի Որոտանին վերաբերող պայմանագիրը

ՀՀ կառավարությունը կվերակնքի ամերիկյան «Contour Global» ընկերության հետ պայմանագիրը: Հիշեցնենք, 2015 թվականի օգոստոսին «Contour Global» ընկերությունն ու Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին 180 մլն դոլարով «Որոտան Հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ ակտիվների ձեռքբերման գործարքի ավարտի մասին:

Գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել մի շարք պայմանագրերի նախագծերին, որոնց ստորագրման անհրաժեշտությունը բխում է «Գույքի առուվաճառքի պայմանագրի» ստորագրումից, որով «Որոտան Հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին փոխանցված պարտավորությունների ստանձնումով պայմանավորված, ներկա փուլում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նշյալ շրջանակում արդեն իսկ գործող մի շարք համաձայնագրերում, ինչպես նաև առաջարկվում են համաձայնագրերի նոր նախագծեր, որոնք միտված են կարգավորելու հետագա համագործակցության պատշաճ իրականացումը: