26.11.2024
Կառավարությունը կվերակնքի Որոտանին վերաբերող պայմանագիրը
prev Նախորդ նորություն

«Լուսավոր Հայաստան» - «Հանրապետություն» - «Քաղաքացիական պայմանագիր»՝ դաշինքի ուրվագծո՞ւմ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ուրվագծում է հավանական դաշինք: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա գրել է.

«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Էդմոն Մարուքյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին, այդ թվում և ՔՊ-ին, միավորել ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել առավել աներկբա և վերջնական: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը այս հորդորին արձագանքել էր նախապայմանով՝ նշելով, որ ԼՀԿ-ն պետք է հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ, ինչպես նա ողջամիտ ժամկետում Ազգային Ժողովին ներկայացնի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։ Այս հեռակա փոխհրաձգությունից հետո Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև հարաբերությունները, մեղմ ասած, լարված էին, հետևաբար հնարավոր դաշինքի մասին լուրը կարելի է որակել ուշագրավ: