20.04.2025
prev Նախորդ նորություն

Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ. Աբրահամյան

Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:

Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:

Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են",- գրել է Աբրահամյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ կեսօրից Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ՝ անվանելով այն հակաահաբեկչական գործողություն: Ստեփանակերտը և Արցախի մյուս բնակավայրերը ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության, կան տասնյակ զոհեր, այդ թվում և քաղաքացիական անձիք, հարյուրից ավելի վիրավոր: Մարդիկ ապաստարաններում և նկուղներում են:


 


 


 

Ինչ է լինելու հետո. Վարուժան Գեղամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար