24.11.2024
Արցախցին մեն-մենակ կանգնած է անդունդի եզրին. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառման միջոցով. Աբրահամյան

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել այն մասին, որ Արցախն առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքներ կամ ագրեսիա է նախապատրաստում: Ճիշտ հակառակը, Ադրբեջանի` Հայաստանի ու Արցախի ուղղության զորքերի մեծաթիվ շարժերն ու կենտրոնացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառման միջոցով: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ավելին` Արցախի իշխանությունների պնդումները «Լաչինի միջանցքի» վերագործարկման կամ որպես գլխավոր ճանապարհ օգտագործելու մասով Ադրբեջանը համարում է ապակառուցողական, որովհետև դրանով, ըստ ադրբեջանցիների, Արցախը հրաժարվում է շարժվել ինտեգրացիայի ճանապարհով:

Եթե Ադրբեջանին զուտ առիթներ են հարկավոր նոր ագրեսիա սանձազերծելու համար, ապա դա հարցի միայն մի կողմն է, սակայն նաև տեսանելի է, որ Արցախը թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների, շարունակում է դիմադրել»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը: