25.11.2024
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.5 տոկոսային կետով
prev Նախորդ նորություն

Ռուսական Կարմիր խաչը 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ բնակչությանը

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։


«Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։ Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է նա։


Մարդասիրական օգնությունը բաժանելուց հետո Ռուսաստանի Կարմիր խաչի թիմը կվերադառնա ՌԴ։


Նա նշեց, որ հույս ունեն` իրենց առաքելությունը կնպաստի տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավմանը։ Ակնկալում են, որ շուտով Լաչինի միջանցքը կբացվի մարդասիրական ապրանքների առաքման համար։