25.11.2024
Արցախցիները «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել
prev Նախորդ նորություն

Մասիս Մայիլյանը հեռանում է պաշտոնից

Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիս Մայիլյանը:

"Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։

Խաղաղություն բոլորիս",- գրել է Մայիլյանը:


Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ երկրի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին: