25.11.2024
Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Աշխարհի ամենաբարդ ժյուրիների սիրտը գրաված եղբայրները հայրենիքում են

Հանրահայտ Վարդանյան եղբայրները շարունակում են գրավել հայ հանդիսատեսի ուշադրությունը: Կրկեսային ներկայացումները Երևանում մեկնարկեցին սեպտեմբերի 2-ին։


«Քանի որ մինչ օրս մենք հանդես ենք եկել միայն միջազգային հարթակներում, մեր հայրենակիցները մեզ հիմնականում տեսել էին հեռուստացույցով կամ համացանցում։ Այժմ ուզում ենք շփվել ու զգալ մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունը », – ասում է Գևորգը։

Վարդանյան եղբայրների կողքին արենայում են նաեւ համաշխարհային կրկեսի այլ աստղեր՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ և աճպարար։

Ծրագիրը ոչ միայն երեխաների համար է հետաքրքիր, այլ նաև մեծահասակների ուշադրությանն է արժանացել։
Ակրոբատ եղբայրները ստեղծել են բոլոր հարմարավետ պայմանները, որ հանդիսատեսը լիովին վայելի այս յուրօրինակ կրկեսը։

Երևանում արդեն հանրահայտ Վարդանյան եղբայրների չորրորդ ներկայացումն է կայանում, որին անձամբ եղբայրների կողմից մեծ սիրով և հարգանքով հրավիրված էին մասնակցելու 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների հարազատներ, ընտանիքի անդամներ, Արցախից Երեւվան տեղահանված ընտանիքների երեխաներ և սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ:

Չորս ներկայացումների ընթացքում ավելի քան 600 հրավիրված հանդիսատես անվճար հնարավորություն է ունեցել հիանալ նմանը չունեցող աննախադեպ կրկեսային համարներով։

Այս քայլով եղբայրները մեկ անգամ ևս փաստում են, որ մշտապես կանգնած են իրենց հայրենիքի նվիրյալ զավակների կողքին եւ խոստանում, որ գեղեցիկ ավանդույթը շարունակական են լինելու , քանի որ մինչև նոյեմբեր յուրաքանչյուր շաբաթ և կիրակի նրանք տեղափողելու են հայ հանդիսատեսին մեկ այլ իրականություն։


Եղբայրների խոսքով,առաջիկա 2-3 տարիների իրենց բոլոր պայմանագրերը խզել են և ժամանել Հայաստան։ Չի բացառվում, որ Շապիտո կրկեսի հաջողության դեպքում նրանք այստեղ մշտական կրկես կհիմնեն։


Գևորգն ու Անդրանիկը վստահ են, որ կկարողանան բարձրացնել Հայաստանում կրկեսային արվեստի մակարդակը։
Հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 16 –ին և 17-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։