21.04.2025
Երվանդ Զախարյանն ու իր ընտանիքը հրավիրվել են դատախազություն
prev Նախորդ նորություն

Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոնկրետ որոշումներ կկայացնի. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի։ Այդ մասին նա հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում:


Մարուքյանը նշել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի առաջարկած այլընտրանքային ուղիների հարցը: «Մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է»,- ասել է նա։


Ադրբեջանի կողմից կազմակերպված ապատեղեկատվության վերջին հոսքերը Մարուքյանը հիմք է համարում նոր սադրանքներ կազմակերպելու համար:


Մարուքյանն անհիմն է անվանել Բաքվի՝ «տարածքային պահանջների» վերաբերյալ Երևանին ուղղված նոր մեղադրանքները:


Նա ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:


«Ադրբեջանը պարտավոր է իր զինված ուժերը դուրս բերել Խորհրդային Հայաստանի վարչական տարածքից, որը ՀՀ ինքնիշխան տարածք է ճանաչվել Ալմաթիի հռչակագրի համաձայն», -ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին։


 

Արցախը խաղաղապահներից պահանջում է քայլեր ձեռնարկել՝ զսպելու Բաքվի սադրիչ գործողությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար