26.11.2024
Վիրավոր հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Երվանդ Զախարյանն ու իր ընտանիքը հրավիրվել են դատախազություն

Երևանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ իր ունեցվածքի հետ կապված պարզաբանումներ ներկայացնելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։


Ըստ ծանուցման՝ Երվանդ Զախարյանն ու իր ընտանիքը՝ որդին, դուստրերն ու կինը, հրավիրվել են դատախազություն, քանի որ նրանց առնչվող գույքի հետ կապված իրականացվել է ուսումնասիություն և կազմվել է ամփոփագիր։ Զախարյանները հրավիրվել են դրա շրջանակում դիրքորոշում ներկայացնելու համար։


Զախարյանները դատախազություն պետք է ներկայանան այսօր՝ օգոստոսի 15-ին։