26.11.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ադրբեջանական կողմից նամակ չի ստացել
prev Նախորդ նորություն

Արցախում ինտերնետի անջատման դեպքում կապը կապահովի Zangi-ն

Արցախի կառավարության և հայկական Zangi ընկերության միջև ստորագրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը։


«Մի քանի խնդիր ենք լուծել: Ամենակարևոր երկու խնդիրներն անվտանգության և հասանելիության խնդիրներն են: Արցախի՝ ինտերնետից անջատման դեպքում ոչ ամբողջական ֆունկցիոնալությամբ շարունակելու է աշխատել՝ ապահովելով կապ Արցախի ներսում»,-  նշեց Zangi-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:


ArtsakhX-ը կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով: Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի տարածքում, որոնք կարողանալու են ապահովել տվյալների փոխանցում՝ թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապը ճնշելու և այն վատացնելու դեպքում:


Նրա խոսքով՝ աշխատանքները սկսել էին դեռ 6 ամիս առաջ, սակայն գաղափարը ծագել էր Ապրիլյան պատերազմից հետո, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։