25.11.2024
Արցախում դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք, Տոյվո Կլաար. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է Ադրբեջանում անցկացված հարցման արդյունքները։


Մասնավորապես տեղացիներից հետաքրքրվել էին, թե 2025 թվականին՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո, հայ երեխայի հանդիպելիս ինչ կանեն։ Հարցման մասնակիցների 17 տոկոսն ասել է, որ երեխային գերության կվաճառի, 22 տոկոսը՝ երեխային կացնով մասերի կբաժանի ու կկերակրի շներին․


«Մարդասիրական օգնություն՝ Աղդամից Ստեփանակերտի՞ն։ Նայեք այս նկարին, հետո՝ խոսեք։ Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք, Տոյվո Կլաար։ Ադրբեջանի հասարակությունն ամբողջությամբ ողողված է հայերի հանդեպ ատելությամբ»,- գրել է նա։


Ավելի վաղ Կլաարը հայտարարել էր, որ Աղդամից Ստեփանակերտ հումանիտար բեռների մատակարարումը կլինի Հայաստանից մատակարարումների լրացում: