Եվս մեկ ՀՅԴ-ականի մուտք Հայրենիք արգելվել է. Գեղամ Մանուկյանը մեղադրում է դեսպանին
Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
"Հայրենիքի ազգադավ իշխանությունը ԱՐԳԵԼԵԼ է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սեւ ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները:
Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ: Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում: Թուրքի իշխանությունները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ է անում: Ասլան Ասլանյանի անունը դո՞ւ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք",- գրել է ընդդիմադիր պատգամավորը: