1.08.2025
ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել ԱԱԾ ՁՊՎ
prev Նախորդ նորություն

Լիտվայի Ոստիկանության գլխավոր հանձնակատարը ՀՀ-ում է. ինչ են քննարկել փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Ոստիկանության գլխավոր հանձնակատար Ռենատաս Պոժելանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոստիկանության բարեփոխումների իրականացման համատեքստում ձևավորված համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:


Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Անդրիուս Պուլոկասին Հայաստանում Լիտվայի դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ:

Ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան