30.11.2024
ՔՊ-ն ցանկանում է ավելի արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Վրաստանի քաղաքացիները կճամփորդեն առանց մուտքի արտոնագրի. համաձայնագիրն ուժի մեջ է

2023թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023թ. հուլիսի 1-ից: Հայտնում են ԱԳՆ-ից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, կամ

Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող)՝ միայն երկու Կողմերի տարածքների միջև ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում: Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս Հայաստանի Հանրապետության համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով:

Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար)։