Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի այցը ՌԴ շարունակվում է
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն շարունակվում է։
Այցի ընթացքում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի հետ սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր , ինչպես նաև նոր ներդրումային ծրագրեր ՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, տեխնիկական աուդիտի և կապիտալ վերանորոգման հետ կապված։
Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Բաբկեն Սեդրակյանը անդրադարձել է նաև նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։
Հանդիպման երկրորդ հատվածում Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը հանդիպել է «Տրանսմաշհոլդինգ» ԲԲԸ-ի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տրանսմաշհոլդինգ» ընկերության առաջարկությունների և ծառայությունների ամբողջական փաթեթները՝ շարժակազմի նախագծումից և զարգացումից մինչև սպասարկում ու թվային երթևեկության վերահսկման համակարգերի ներդրում։
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ն հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։
Հանդիպման ավարտին մասնակիցները շրջայց են կատարել «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին։