25.11.2024
Վահե Հովհաննիսյան. «Вторая миротворческая война?»
prev Նախորդ նորություն

Պատերազմը ոչ միայն անխուսափելի չէր, այն բացառված էր․ Օսկանյան

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պնդում է՝ 2020 թվականի պատերազմը ոչ միայն անխուսափելի չէր, այլ ընդհանրապես բացառված:


«Այսօր լրջագույն այլընտրանք կա նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ է: Հիմա էլ նույնկերպ ասվում է, որ այն ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ»,-ասաց Օսկանյանը:


Նրա խոսքով, այսօր շրջանառության մեջ է մի ենթադրություն, որը պետք է վերանայել՝ իբր այն, ինչ այսօր կատարվում է, դա նաեւ միջազգային հանրության ցանկությունն է, իրենց պարտադրանքն է եւ այս ամենն արվում է նրանց ճնշման տակ:


«Այս ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել եւ դրան տալ նոր ընկալում: Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է: Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են:


Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին: Իհարկե, միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանին կաջակցի, որ այդ հանգուցալուծումը լինի: Այն պահին, որ ՀՀ իշխանությունները նոր ձեւակերպում տակ բանակցությունների բնույթին, հավատացեք, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի»,-հայտարարեց Օսկանյանը:


Նրա խոսքով, եթե հայկական կողմը միջազգային հանրության առջեւ ձեւակերպի համոզիչ, տրամաբանական, առանց չափազանցությունների մեջ ընկնելու, բանակցությունների ամբողջ էությունն ու բովանդակությունը փոխվելու է: