25.11.2024
Հուլիսի 4-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն
prev Նախորդ նորություն

Սանոսյանն ու Ֆրիդմանը քննարկել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը:


Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։


Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։


Նախարարի հետ հանդիպումից հետո նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։