8.09.2025
Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն. Սալիվան
prev Նախորդ նորություն

Հուլիսի 4-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին՝ հուլիսի 4-ին 00.00-ին կսկսվի «Tricolor» Yerevan Night Run գիշերային վազքը, ինչով պայմանավորված՝ հուլիսի 4-ին 20.00-ից փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից կփակվի Հանրապետության հրապարակը:


Այս մասին տեղեկանում ենք «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ Ժամը 00.00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:


Հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից՝ անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։


Այդ օրը 19.00-20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա։

Սանոսյանն ու Ֆրիդմանը քննարկել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա խնդիրները
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը