25.11.2024
ՇՀԿ-ին միանալով՝ Իրանը զգալիորեն մեծացնելու է տարածաշրջանում իր ազդեցությունը. իրանագետներ
prev Նախորդ նորություն

Եթե ոչինչ չարվի, հետևանքները կլինեն անդառնալի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի համար․ Հայրապետյան

Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերության ագրեսիայի քարոզը գնալով նոր թափ է հավաքում: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է ադրբեջանագետ Տաթեվիկ Հայրապետյանը։


«Հիմա էլ հարցում են անում, թե արդյոք մարդիկ կողմ են, որ իրենք նոր ագրեսիվ գործողությունների գնան Արցախի դեմ: 83%–ը կողմ է քվեարկել: Այսպես են պատրաստում իրենց բնակչությանը հայերի հետ «խաղաղության»...


Ինչու՞ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախում։

1. Որպեսզի արձագանքները ստուգի: Եթե միջազգայիններից, այդ թվում՝ տեղեկատվական դաշտով ազդակներ ստացան, որ դա իրենց չի ներվելու, ապա չեն գնա ագրեսիվ քայլերի:


2. Խուճապային տրամադրություններ առաջացնի Արցախում: Վստահ եմ, որ իրենք հենց այնպես չեն անում այս արշավը:


Եթե համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեն, ապա շատ բան կհաջողվի կանխել: Եթե ոչինչ չարվի, հետևանքները կլինեն անդառնալի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի համար»: