7.04.2025
Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը ավարտին հասցնելու ուլտիմատում
prev Նախորդ նորություն

Խաղաղություն կլինի այն դեպքում, երբ կատարվեն Բաքվի բոլոր պահանջները․ կարծիք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցնում է, որ խաղաղություն կլինի միայն այն բանից հետո, երբ կատարվեն Բաքվի բոլոր պահանջները։ Այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հետաքրքրվելով, թե ում դաշտում է խաղում Հայաստանի վարչապետը։


«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո Ադրբեջանը ագրեսիայի է դիմում։ Երբ Փաշինյանը հայկական տարածքներն անվանեց ադրբեջանական տեղանուններով՝ Ադրբեջանը փակեց Գորիս-Կապան ճանապարհը, սկսեց խոսել անկլավների մասին՝ հրետակոծություններ սկսվեցին Երասխի, Տավուշի, Նոյեմբերյանի ուղղությամբ, ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմը սկսվեց։ Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ նա իր հայտարարություններով լեգիտիմացնում է այս ագրեսիան», - ասել է Դանիելյանը հինգերորդ ալիքի եթերում։


Այս ֆոնին Փաշինյանը մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ Բաքվի՝ էթնիկ զտումներ իրականացնելու, Հայաստանի տարածքները զավթելու ծրագրերի մասին։ Այսպիսով, նա ըստ էության հասկացնում է. խաղաղություն կլինի միայն այն բանից հետո, երբ կատարվեն Բաքվի բոլոր պահանջները։ Ահա թե ինչ է կատարվում. Փաշինյանը հայտարարում է անկլավները հանձնելու մասին, այսդպիսով նա օրինականացնում է Բաքվի զորքերի մուտքն այդ տարածքներ, ասում է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հնարավորության մասին, ինչով նաև ազատում է Ադրբեջանի ձեռքերը զորք ուղարկելու հնարավորության և իրավունքի համար։


«Սյունիքով անցնող միջանցքի շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Նա հայտարարում է, որ միջանցքը լինելու է հայկական կողմի հսկողության տակ՝ Հայաստանի օրենքներին համապատասխան։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահը, խոսելով նույն միջանցքի մասին, նշում է, որ Հայաստանի հետ այս հարցում խնդիրներ չկան, Իրանը դեմ է դրան։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե Հայաստանի վերահսկողության մասին է, այլ այն մասին, թե ով է վերահսկելու միջանցքը։ Նա (Փաշինյանը) չի ուզում, որ դա լինի Ռուսաստանը, այլ ուզում է, որ դա լինի Թուրքիան»,- ասաց Դանիելյանը։


 


 


 

ԱԺ Քննիչ հանձնաժողովը վերածվել է Նիկոլ Փաշինյանին արդարացնելու հանձնաժողովի․ Զուրաբյան
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ