26.11.2024
ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի կողմից ԵԽ պատգամավորներին ուղղված սպառնալիքը
prev Նախորդ նորություն

"Քո աչքի գերանը տես, նախքան ուրիշի աչքի փուշը տեսնելը". Հակոբյանը՝ մի տեսանյութի հետքերով

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին ու գրել.


«Համացանցում մի սիրողական տեսանյութ է տարածվել, որտեղ երևանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով, բայց հայերենով գարեջուր է պահանջում, իսկ երիտասարդ բարմենուհին չի կարողանում դա անել, ռուսերեն է խոսում, որովհետև ենթադրաբար ռուս է կամ՝ ռուսաստանցի, և ՌԴ-ից վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։


Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ և ինքը և իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։


Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երևանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված և մեծացած հայուհիներին և հայորդիներին թույլատրելի է ՀՀ պեսատական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։


Ամենայն հարգանքով, բայց պետք է ասեմ, որ տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երևանում մասնակցելու Հայաստանում հիմնադրված և Հայատանում գործող բարեգործական հիմնադրամի նիստերի, որոնց ընթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր։


Բոլորս խոսում էինք հայերեն, իսկ ինքը, եթե նույնիսկ նախադասութունը սկսում էր հայերեն, ապա չէր կարողանում ավարտել և անցնում էր ռուսերենի՝ ամբողջական միտքը հոդաբաշխ արտահայտելու համար։


Բայց իհարկե՝ մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարևոր, շատ հայրենասիրական քայլ է»։


Տեսանյութի հեղինակը Միրզոյան քառյակի ջութակահար, հասարակական գործիչ Սոնա Ազարյանն է։