20.04.2025
Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է ապատեղեկատվություն. Արցախի ՊՆ
prev Նախորդ նորություն

«Հրապարակ». ՊՆ-ում 70 հոգով նշել են 2-րդ աշխարհամարտը, կազմակերպիչը «Արկածախնդիր» ՍՊԸ-ն է

«Հրապարակ» թերթը գրում է.


«Պաշտպանության նախարարությունը հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ: Բավականին հուսադրող անվամբ այս ընկերությունն այդ գումարի դիմաց կազմակերպել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Գնման պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, եւ 70 հոգու համար նախատեսված ֆուրշետ է մատուցվել, ենթադրվում է, որ միջոցառման մասնակիցները եղել են 70 հոգի։


Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՊՆ՝ հասկանալու, թե ինչի համար է պաշտպանական գերատեսչությունը հունիսին, այլ ոչ թե մայիսին, որոշել Երկրորդ աշխարհամարտին նվիրված մշակութային միջոցառում կազմակերպել, ովքեր են միջոցառման ֆուրշետին մասնակցած 70 հոգին, եւ արդյո՞ք «Արկածախնդիր» ՍՊԸ-ից գնումը կատարվել է մրցութային պայմաններում, թե՞ Սուրեն Պապիկյանին ուղղակի գրավել է ընկերության անունը»:


 


 


 


 

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի կողմից ԵԽ պատգամավորներին ուղղված սպառնալիքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար