25.11.2024
Բանակին աջակցության օրինագիծը սուր քննադատության ենթարկվեց ԱԺ-ում
prev Նախորդ նորություն

Երևանին կարող է անհանգստացնել Մինսկի ու Բաքվի ռազմա–տեխնիկական համագործակցությունը

Երևանին կարող են անհանգստացնել Լուկաշենկոյի`Բաքու կատարվելիք այցի երկու հնարավոր թեմաները`Մինսկի ու Բաքվի ռազմա–տեխնիկական համագործակցությունն ու Մինսկի դիրքորոշումը ՀԱՊԿ–ի գործունեության վերաբերյալ։ Բելառուսական ռազմա–արդյունաբերական համալիրի հնարավորությունների մասին թող կարծիք արտահայտեն ռազմական փորձագետները։ Սակայն ակնհայտ է, որ բելառուսական կողմը ակտիվորեն առաջարկում է նմանատիպ համագործակցությունը իր միջազգային գործընկերներին։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը։

Նա նշել է, որ Բելառուսը`ՀԱՊԿ–ի անդամ է ու Բաքվում հետաքրքրված են, որ այդ կազմակերպության ինչքան հնարավոր է շատ անդամներ ընդդիմանան ՀՀ–ին, փոխանցում է vesti.az–ը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է նոյեմբերի 28-29-ին հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Interfax-ը։ «Մենք պայմանավորվել ենք իմ ընկերոջ հետ հանդիպել նոյեմբերի 28-29-ին։ Ոչինչ չենք փոխում, չենք հետաձգում»,-ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալի հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսն Ադրբեջան է արտահանում մեքենաշինական արտադրանք, դեղորայք, սննդամթերք և այլն: Բելառուսն Ադրբեջանից ներկրում է ալյումին, նավթամթերք, գյուղատնտեսական արտադրանք: Այսօր Ադրբեջանում գործում է բելառուսական կապիտալով երեք ձեռնարկություն:Բելառուսում գործում է արդրբեջանական կապիտալով 18 ընկերություն և 30 համատեղ ձեռնարկություններ:

Երկու երկրների արտադրական կոոպերացիայի առաջատարը Գյանջայի ավտոմոբիլային գործարանն է, որտեղ 9 տարվա ընթացքում արտադրվել է 6.5 հազար Բելառուս տրակտորներ և ավելի քան երեք հազար ՄԱԶ բեռնատարներ, փոխանցում է ctv.by կայքը: Ադրբեջանը Բելառուս է արտահանում նաև նավթ ու նավթամթերք: Հոկտեմբերի 19-ին Օդեսայի նավահանգիստ է ժամանել 84,7 հազար տոննա ադրբեջանական նավթ՝ Բելառուսի համար, փոխանցում է նավահանգստի մամուլի ծառայությունը: Նավթն երկաթգծով տեղափոխվելու է Մոզիրսկի նավթավերամշակման գործարան: