25.11.2024
Երևանին կարող է անհանգստացնել Մինսկի ու Բաքվի ռազմա–տեխնիկական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկայում կանդամակցի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին նախարարը հայտարարել է նախօրեին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նշելով, որ իր ողջ կյանքում նա երբեք կուսակցական չի եղել, Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին: Իր քայլը նախարարը բացատրեց հետևյալ կերպ.

«Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները, կարծում եմ այսուհետ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին դիմելու եմ, որպեսզի անդամագրվեմ ՀՀԿ-ին»,- ասել է նա:

Նա նաև հավաստիացրել է, որ մինչև ՊՆ նշանակվելը ներքին պարտավորվածություն չի ունեցել անդամակցելու ՀՀԿ–ին, սակայն նախարարի պաշտոնը քաղաքական է.

«Այն ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, հետևաբար ես ճիշտ եմ համարում ՀՀԿ–ին անդամակցելը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, նոյեմբերի 26-ին կկայանա Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ին անդամակցելու է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը կզբաղեցնի նաև ՀՀԿ փոծնախագահի պաշտոնը Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն: