23.11.2024
Բայրամովը հաստատեց՝ Բաքուն հրաժարվում է որևէ կարգավիճակ տալ ԼՂ-ին. Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Չկարծեք, որ Արցախի անկումից հետո մենք կկարողանանք միմյանց հետ գոյատևել․ Դանիելյան

Եթե մենք այս անձին հանդուրժենք մնալ վարչապետ, ապա մենք, որպես ազգ, որպես պետություն չենք կարող գոյատևել, անկախ արտաքին վտանգներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


Նա նաեւ նշել է. «Ազգերը ներքուստ են քայքայվում, արտաքին վտանգները զուտ գործընթացն արագացնում են: Մենք հիմա ներքուստ ենք վերանում այս անձին ու իր շրջապատին թողնելով անել այն, ինչն անում են:


Չկարծեք, որ Արցախի անկումից հետո մենք կկարողանանք միմյանց հետ նույն տարածքում գոյատևել, մեր ներքին թշնամությունը կանցնի բոլոր կարմիր գծերը և դա թույլ չի տա մեզ որպես մեկ հանրույթ միմյանց հետ գոյատևել, դա հնարավոր չի:


Երբ կոչը հնչի, պետք է մեկ մարդու պես հավաքվել, իսկ այդ կոչի ժամանակը մոտենում է»։