24.11.2024
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետին և ազգային գվարդիայի հրամանատարին
prev Նախորդ նորություն

Թևանյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

"Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը այսօր ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը հանդիպել է Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։


"Քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներին, հայ–ադրբեջանական հարաբերություններին ու հատկապես Արցախի շուրջ ստեղծված գերճգնաժամային իրավիճակին վերաբերող հարցեր։

Արցախի ներկա վիճակը համեմատելով Լենինգրադյան պաշարման հետ՝ նկատեցի, որ կյանքի ճանապարհի բացումը խիստ անհրաժեշտ է առաջին անհրաժեշտության սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի դեֆիցիտի առաջ կանգնած արցախահայությանը։

Քննարկել ենք նաև հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այդ հարաբերութունների ռազմավարական ու սերտացող բնույթը բխում է մեր երկու երկրների բնական շահերից և պետք է «գետնի վրա» ամեն ինչ անել, որպեսզի հակատրամադրություններ չառաջանան",- գրել է Թևանյանը։