20.04.2025
ՔԿ-ից մանրամասնում են, թե ինչու է ձերբակալվել ՀՀԿ փոխնախագահը
prev Նախորդ նորություն

Ethno jazz night. Վահագն Հայրապետյանն ու Ավագ Մարգարյանը հանդես կգան համերգով

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի և ժողգործիքների վարպետ Ավագ Մարգարյանը հանդես կգան համերգով։ Նրանց իմպրովիզացիայում հայկական ժողովրդական մոտիվները կհանդիպեն իսկական ջազի ազատությանն ու անկաշկանդությանը։


Վահագն Հայրապետյանը հայկական և համաշխարհային ջազի աստղ է, կոմպոզիտոր և կատարող, որը փայլում է աշխարհի լավագույն հարթակներում։ Մարդ, որը կարծրատիպերի գերի չի դառնում, որոնք ջազային երաժշտությունը պարփակում են պարզունակ շրջանակների մեջ, նա հարստացնում է այն ազգային մոտիվներով, մեկնաբանում, վերաիմաստավորում։ Եվ այս ամենը՝ ոճի անկրկնելի զգացումով, էներգիայով և խարիզմայով, որին անհնար է դիմակայել։


Համերգը տեղի կունենան հունիսի 22-ին, ժամը 9։30 Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում (Սարյան 19-21):


 

Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորա-բեռնափոխադրումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար