8.06.2025
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի զինծառայողներին
prev Նախորդ նորություն

Հաջորդ տարի Բուդապեշտում հայկական համաժողով կանցկացվի

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է Հունգարիայի հայկական համայնքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։


Գլխավոր հանձնակատարը հանդիպման ընթացքում ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը: Ընդգծվել է համայնքի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու կարևրությունը: Նիկողոս Հակոբյանը ներկայացրել է Հունգարիայի հայ համայնքի ներկայիս վիճակը:


Նա նշել է, որ 2024 թվականին Բուդապեշտում պլանավորում են կազմակերպել հայկական համաժողով, որի շուրջ պատրասակամություն կա աշխատելու գրասենյակի հետ:


 


 

Ադրբեջանը կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքների քաղանձանց ուղղությամբ. Արցախի ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին