20.04.2025
Խիստ կարևոր է միջազգային պատվիրակությունների այցելությունը Արցախ․ Վարդանյան
prev Նախորդ նորություն

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի զինծառայողներին

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի 2 զինծառայողներին: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:


Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:


Հիշեցնենք, որ զինծառայողները ապրիլի 7-ին էին Նախիջևանի կողմից ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին զինծառայողներից Հուսեյն Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դատարանում նա խոստովանել է իր մեղքը եւ զղջացել, դատաքննությունը շարունակվում է:


Իսկ մյուս զինծառայողը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:


 


 


 

Հաջորդ տարի Բուդապեշտում հայկական համաժողով կանցկացվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար