24.11.2024
Հայկական շահեր արտահայտող բերանները փակում են հայերին ներկայացնող «վարչապետով». Աշոտյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանի ու մյուսների «խրոխտությունն» ընդամենը ներքաղաքական հնարք է. Սուրենյանց

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»,- երեկ հերթական անգամ հայտարարել է Ալիևը՝ Էրդողանի ներկայությամբ ու աջակցությամբ: Հայաստանի պաշտոնյաները սրան հակադրում են լղոզված հայտարարություններով, օրինակ՝ խոսելով տրանսպորտային այդ հաղորդակցության «հեշտացված ռեժիմի» մասին: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունը ինքնիշխանության մասին խրոխտ հայտարարությունների ֆոնին իրականում բանակցում է մի տարբերակի շուրջ, որը կարող է տեղավորվել, այսպես կոչված, «սովորական ճանապարհից տարբերվող, բայց՝ ոչ միջանցք» տրամաբանության մեջ:

Սա, ըստ էության, այն է, ինչ ենթադրվում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, եթե նույնիսկ հետպատերազմյան ստատուս-քվոն էապես «խմբագրվել» է:

Փաշինյանի ու մյուսների «խրոխտությունն» ընդամենը ներքաղաքական հնարք է՝ արդարացնելու համար այն ապիկար մոտեցման ձախողումը, թե իբրև Արցախը «փուռը տալով»՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվել է»,- գրել է Սուրենյանցը: