24.11.2024
Ստրասբուրգում քննարկվել են ՀՀ-ում ընթացող դատաիրավական բարեփոխումները
prev Նախորդ նորություն

Նախարարը հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման քննություններին

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետեւել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին։ Այս մասին հայտնում են Պաշտպանությունից նախարարությունից։


Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին եւ մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։


Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի` ավելի լավ պատրաստվելու եւ կրկին ցուցադրելու իրենց կարողությունները։


Ատեստավորման հանձնաժողովի անդամները նախարարին զեկուցել են քննությունների ընթացքի եւ նախնական արդյունքների վերաբերյալ։


Այնուհետեւ պաշտպանության նախարարը շրջել է ուսումնական կենտրոնի լսարաններում, հետեւել ստորաբաժանումների պարապմունքներին, զրուցել դասընթացների մասնակիցների հետ:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաեւ ՊՆ ուսումնական կենտրոնում գտնվող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր զինծառայողների հետ, խոսել ծրագրի գործնական փուլի, հանձնաժողովի ուշադիր եւ պատշաճ աշխատանքի մասին՝ ընդգծելով, որ հատուկ հսկողություն է սահմանված ատեստավորման օբյեկտիվ, թափանցիկ անցկացման համար:


Նախարար Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել՝ քննություններում գերազանց գնահատականներ ստանալու համար: