24.11.2024
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում բարեփոխումները
prev Նախորդ նորություն

ԿԲ-ն կանխատեսում է 6․9% տնտեսական աճ Հայաստանում

Կենտրոնական բանկը 2023 թվականի համար 6․9% տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում` ըստ այդմ 1%-ով ճշգրտելով դեպի վեր նախորդ կանխատեսումը: Այդ մասին հուսնիսի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:


Մինչ այդ նա հայտնեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25% նվազեցնելու և 10.5% սահմանելու ԿԲ խորհրդի որոշման մասին` նկատելով, որ դա պայմանավորված է գնաճի նվազման արագ տեմպերով: «2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1%», - նշեց ԿԲ նախագահը:


Գալստյանի խոսքով, տնտեսական աճի դանդաղ տեմպերը Հայաստանում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թվականի երկրորդ եռամսյակում:


«12-ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում: Ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,- նտակեց ԿԲ նախագահը` հավելելով, որ գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել` պայմանավորված արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացմամբ, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությամբ և դրամի արժևորմամբ: «Արդյունքում, սպասվում է, որ Հայաստանում գնաճը կկայունանա 4 տոկոսի սահմաններում», - կանխատեսեց ԿԲ նախագահը:


Միևնույն ժամանակ ԿԲ նախագահը նկատեց, որ Հայաստանում 2023 թ.-ի երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն


«Դրան հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճը»,- ընդգծեց Մարտին Գալստյանը։ Ըստ այդմ համաձայն ԿԲ կանխատեսման տնտեսական աճը 2023-ին կկազմի 6.9%, որը 1%-ով գերազանցում է նախորդ լանխատեսումը: 


Նշենք, որ ՀՀ կառավարությունըթիրախավորել է 2023 թվականի համար 7% տնտեսական աճ: ՄԻջազգային կազմակերպությունների ու ֆինանսական կենտրոնների գնահատականները տարբեր են: Օրինակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ակնկալում է տնտեսական աճ Հայաստանի 5%-ի սահմաններում: