24.11.2024
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում
prev Նախորդ նորություն

Գևորգ Չաուշի փողոցում խոշոր վթարում տուժել են օտարազգի քաղաքացիներ. ԱՆ-ն մանրամասնում է

Այսօր Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:


Հիշեցնենք, այսօր առավոտյան Նորաշեն թաղամասի մոտակայքում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոկռունկին։