1.11.2024
Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը
prev Նախորդ նորություն

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

Հունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։


Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը ։


Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։


 


 


 

Գևորգ Չաուշի փողոցում խոշոր վթարում տուժել են օտարազգի քաղաքացիներ. ԱՆ-ն մանրամասնում է
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը