24.11.2024
Փաստաբանին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
prev Նախորդ նորություն

«Ռուսաստանի օրը»՝ հայաստանյան «Ռուսաց լեզվի եւ մշակույթի» կենտրոններում (ֆոտո)

Գանձակ համայնքում, որտեղ վերջերս բացվել է «Ռուսաց լեզվի եւ մշակույթի» կենտրոնը՝ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։ Հունիսի 5-ից կենտրոնում արդեն մեկնարկել են ռուսաց լեզվի անվճար ուսուցման դասընթացները։



Հունիսի 12-ին Գանձակ համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներն իսկական տոն էին կազմակերպել՝ նվիրված «Ռուսաստանի օրվան»։ Նրանք երգեցին, պարեցին, ասմունքեցին ու հետաքրքիր փաստեր ներկայացրին Ռուսաստանի մասին։ Իրենց իսկ ձեռքերով պատրաստված բացիկները դրված էին դասասեղաններին։



Երեխաներն իրենց այտերին նկարել էին Ռուսաստանի դրոշը։



«Նման միջոցառումները «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներին հնարավորություն են տալիս կիրառել լեզուն, ստացած գիտելիքները, կիսվել փորձով ու ձեռք բերել նորը», - ասաց Գանձակ համայնքի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի ուսուցչուհի Ժաննա Բազիկյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին և ժառանգությանը։


Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ», որոնք կորոշեն սաների ակտիվության, ինչպես նաև գործունեության ուղղությունը։


Երեխաների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ։


Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։