26.11.2024
Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան
prev Նախորդ նորություն

«Ռուսաստանի օրը»՝ հայաստանյան «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում (ֆոտո)

Սեւան, Գանձակ համայնքներում, որտեղ վերջերս բացվել են «Ռուսաց լեզվի եւ մշակույթի» կենտրոններ՝ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։


Հունիսի 5-ից կենտրոններում արդեն մեկնարկել են ռուսաց լեզվի անվճար ուսուցման դասընթացները։



Սևան քաղաքում գտնվող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներն ինքնուրույն էին բաց դաս կազմակերպել՝ ներկայացնելով Ռուսաստանի մշակույթը, արվեստը, պատմությունը, ճարտարապետությունը, գրականությունը։



Պատրաստված նյութերում ավագ խմբի աշակերտները ներկայացրեցին ռուսական ամենահայտնի պարերը, երաժշտական գործիքները՝ իրենց տարեկիցների հետ կիսվելով խորովոդի, բալալայկայի մասին հետաքրքիր փաստերով ու պատմություններով, նաև ռուսական ժողովրդական երգերը։ Սաներից ոմանք նաև երգեցին։



 «Ռուսական ժողովրդական երգերում խոսվում է մարդկային բոլոր զգացմունքների և ապրումների մասին՝ մանրամասնությամբ, բոլոր երանգներով», - ասում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Նեկտար Համբարձումյանը՝ եզրափակելով սաների կատարումը։



Խոսելով ռուսական ճարտարապետության մասին սաներից մեկը էքսկուրս անցկացրեց՝ ներկաներին տանելով կարճ, բայց բովանդակալից ճամփորդության՝ 8-րդ դարից մինչ մեր օրերը։ Մեկ այլ աշակերտ էլ հետաքրքիր փաստեր ներկայացրեց Մոսկվայի մասին։ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները Սանկտ Պետերբուրգի մասին ինֆորմատիվ նյութում հիացմունքով խոսեցին Էրմիտաժի մասին, իսկ ելույթն ավարտվեց Ա․Ս․ Պուշկինի՝ Սանկտ Պետերբուրգին նվիրված ստեղծագործությամբ։



«Ռուսաստանը Պուշկինի, Մայակովսկու, Գոգոլի, Եսենինի, Դոստաևսկու, Ախմատովայի երկիրն է», - ուսուցչուհու այս խոսքերով մեկնարկեց միջոցառման գրականության մասը։


Աշակերտները ներկայացրին Ա․ Ս․ Պուշկինի, Լերմոնտովի, Դոստոևսկու, Տոլստոյի կյանքն ու գործունեությունը։ Ներկայացրին նրանց ստեղծագործությունները։


VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին և ժառանգությանը։


Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ», որոնք կորոշեն սաների ակտիվության, ինչպես նաև գործունեության ուղղությունը։


Երեխաների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ։


Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։