20.04.2025
«Ռուսաստանի օրը»՝  հայաստանյան «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում (ֆոտո)
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ:


Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսական դարավոր պետականության պատմության մեջ այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության դարավոր ավանդույթները, ուժն ու ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, ովքեր հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային:


Հայ-ռուսական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով։ Արդյունավետ քաղաքական երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքեր գործադրել՝ բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնելու համար»:


 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար