24.11.2024
ԵԱՏՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ փոխգործակցությունը համագործակցության նոր դռներ կարող է բացել. Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Հունգարիայի փոխվարչապետը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին:


Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նրա այցը Հայաստան՝ որպես հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների վերականգման և հետագա զարգացման նոր խթան:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժն իրացնելու հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:


Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը նշել է հայկական համայնքի գործունեության կարևորությունը, անդրադարձել նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցությանը:


Հանդիպման ավարտին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա՝ երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով: