19.04.2025
Ստեփան Դեմիրճյանը մերժել է Հայկ Մարությանին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Միջազգային կոնսենսո՞ւսն է պատճառը. ինչու ՀՀ-ում իշխանափոխություն չի ստացվում

Հայաստանում իշխանափոխություն չի ստացվում ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է թույլ (թեև իրականում թույլ է) կամ որ իշխանությունն է ուժեղ (Հայաստանում բացարձակ անիշխանություն է՝ բառի խորքային իմաստով):  Իշախանափոխություն չի ստացվում, քանի որ Հայաստանի (նաև Արցախի) վերաբերյալ կա միջազգային կոնսենսուս: Այս մասին գրում է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

"Կոնսենսուս, որն ապահովվում է առաջին հայացքից իրարամերժ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Իրան:

Չինաստանը դեռևս չի մտնում տարածաշրջան՝ սահմանափակվելով Վրաստանի ու Արդբեջանի հետ տնտեսական համագործակցությամբ (Հայաստանի կողմից համագործակցության ունակ ինստիտուտ կամ սուբյեկտ չկա):

Պարզ է, որ նշված միջազգային կոնսենսուսը պետք է սպասարկվի նաև Հայաստանի ներսում: Ինչը և արվում է գործող պսևդո-իշխանության և դրան աջակցող մարգինալ խմբերի կողմից",- գրել է Դավթյանը:


 

Փաշինյանի հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար