4.09.2025
Արևմուտքը որևէ երաշխիք չի տալիս և ճնշում է Հայաստանին. կարծիք
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՀՀ դեմ և ցանկանում, որ այստեղ չլինի զինված բանակ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.


««Այսօր Հայաստանում ռևանշիստական ուժեր են բռնկվում, շարունակվում են տարածքային նկրտումները մեր երկրի նկատմամբ: Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում: Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում: Այդ քաղաքականությունը կարող է տարածաշրջանի համար նոր սպառնալիքների հանգեցնել»,–նման հայտարարություն արել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:


Նույն ինքը Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հսկայական գումարներ է ծախսում ադրբեջանական բանակի հզորացման վրա:


Հարց՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ են նման միջոցներ հատկացվում բանակին, ինչո՞ւ է օկուպացված Քարվաճառը դառնում պլացդարմ ՀՀ–ի դեմ հնարավոր գործողությունների համար:


Պատասխան՝ որքան էլ Փաշինյանը խոստանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա քիչ է Ադրբեջանի համար, նրանք ուզում են ավելին, դրա համար էլ պատրաստվում են պատերազմի ՀՀ–ի դեմ և այդ ֆոնին ցանկանում, որ այստեղ չլինի զինված բանակ ու կազմակերպված դիմադրություն",- գրել է Հայրապետյանը:

Ալեն Սիմոնյանն ու Վոլոդինը ոչ պաշտոնական, ուշագրավ զրույց են ունեցել․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը