5.10.2024
Արցախը կարող է մնալ առանց իշխանության. ի՞նչ է կատարվում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Արևմուտքը որևէ երաշխիք չի տալիս և ճնշում է Հայաստանին. կարծիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ է, թե ուր են տանում ներկա բոլոր գործընթացները, բայց չի հրաժարվում դրանցից, քանի որ անձամբ իր համար այս ճանապարհն այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։


Նրա խոսքով, Ռուսաստանի և Արևմուտքի առաջարկների սկզբունքային տարբերությունը կայանում է նրանում, թե ում են երաշխիքներ տրվում այս կամ այն առաջարկների համաձայն։ «Ռուսական կողմն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է երաշխավորել Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան, բայց պատրաստ չէ անձամբ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցության որևէ երաշխիք տալ։ Արևմուտքը պատրաստ է օգնել, նպաստել և աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց Հայաստանին ու Արցախին երաշխիքներ չեն տրվում: Նիկոլ Փաշինյանն ընտրեց երկրորդ ճանապարհը»,- «Օրագիր» հաղորդաշարի եթերում ասել է Մաթևոսյանը։


Նա վստահ է, որ Արեւմուտքը ոչ միայն երաշխիքներ չի տալիս, այլեւ ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի Երեւանը համաձայնի ստորագրել առաջարկվող այս փաստաթուղթը։


Անդրադառնալով այս փաստաթղթի ստորագրմամբ հասնելիք հեռահար նպատակներին՝ Մաթեւոսյանը նշել է, որ ակտիվորեն առաջ է քաշվում Հայաստանը, այսպես կոչված, ադրբեջանցի «փախստականներով» բնակեցնելու հարցը։


«Գիտենք եվրոպացի դիտորդների գործողությունների մասին, որոնք զբաղվում են տեղի բնակչության հարցումներով՝ ադրբեջանցիների վերաբնակեցման դեպքում նրանց վերաբերմունքի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք (եվրոպական դիտորդները) ակտիվ են Սյունիքում, այսինքն՝ ակնհայտ է դառնում, թե ուր են տանում այդ գործընթացները»,- ասել է նա։ Ինչպես նաև, Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը առաջ են տանում Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ընդհանուր համակարգի ձևավորման հարցը։


Արևմուտքի հիմնարար նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է և Հայաստանն Իրանի դեմ հարվածների հենակետ դարձնելը։ «Այսինքն՝ մենք պետք է հրաժարվենք այսպես կոչված «պատմական կարծրատիպերից» այնպես, որ Ռուսաստանն ու Իրանը դաշնակիցներից դառնան թշնամիներ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեր դաշնակիցները»,- ասաց նա։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՀՀ դեմ և ցանկանում, որ այստեղ չլինի զինված բանակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները