25.11.2024
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում անցկացվել են նիստեր
prev Նախորդ նորություն

Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում տեղի ունեցող գործողությունները. ԱՀԿ պատվիրակներ

«Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները: Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:

Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:

Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը: