20.04.2025
Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
prev Նախորդ նորություն

Դավիթ Գալստյանի կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ մեկ ամսով երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը։  


Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 16։00-ին։


Հիշեցնենք, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հետ մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով։ Գալստյանը մեղադրյալ է նաև մեկ այլ՝ զենքի մատակարարման չարաշահումների գործով. նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։


 


 

Պետգույքի մասնավորեցման արդյունքում 2022-ին բյուջե է մուտքագրվել ավելի քան 607 մլն դրամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար